ԱՀՀ. ԱՄՆ որոշ կոնգրեսականներ ԱՄՆ շահերն աշխարհում շփոթում են ազգային շահի հետ

ԱՀՀ. ԱՄՆ որոշ կոնգրեսականներ ԱՄՆ շահերն աշխարհում շփոթում են ազգային շահի հետ

PanARMENIAN.Net - Այն ժամանակ, երբ կոնգրեսական Ադամ Շիֆը շարունակում է պայքարը 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատում քվեարկության դնելու համար, Թուրքիայի աջակցության խմբի կոնգրեսական Ուիլյամ Դելաաթը Մասաչուսեթսից տարածել է «Թանկագին գործընկերներ» նամակը, որով կոչ է արվում քվեարկել բանաձևի դեմ: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), նամակում նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կհարվածի ԱՄՆ ազգային շահերին Կովկասում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև կվնասի Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ըստ կոնգրեսականի, համագործակցությունը Թուրքիայի հետ կօգնի ԱՄՆ-ին դուրս բերել էկոնոմիկան անկումից:

«Նամակն արմատապես սխալ է: 252 բանաձևը ոչ թե Թուրքիայի, ոչ թե Աֆղանստանում դպրոցի կառուցման, առավել ևս ոչ էլ Բալկանների, Կովկասի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ տնտեսության մասին է: Սա բանաձև է ամերիկյան արժեքների մասին, որին սատարել են սենատորներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը և Հիլարի Քլինթոնը»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---