ՀԲ-ն Հայաստանին 19 մլն դոլար կհատկացնի առողջապահության համակարգի արդիականացման նախագծի համար

ՀԲ-ն Հայաստանին 19 մլն դոլար կհատկացնի առողջապահության համակարգի արդիականացման նախագծի համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է 19 մլն դոլար վարկի տրամադրումը Հայաստանին՝ առողջապահության համակարգի արդիականացման նախագծի երկրորդ փուլի համար:

Ինչպես ասվում է ՀԲ պաշտոնական կայքում, նախագիծը կնպաստի ՀՀ կառավարության ջանքերին, որոնք ուղղված են առաջնային բժշկասանիտարական օգնության ընդլայնմանը՝ ընտանեկան բժշկության և մարզերում հիվանդանոցների ցանցի արդիականացման հիման վրա: Նախագծի նպատակն է ավելի մատչելի դարձնել առողջապահության որակյալ ծառայություններն առավել խոցելի խմբերի համար:

Ծրագրով նախատեսվում է նաև վերաբաշխել սահմանափակ ֆինանսական ու մարդկային ռեսուրսները բնակչության մեծ մասի համար ապահովելով հիմնական բժշկասանիտարական ծառայությունների մատչելիությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---