21 դեկտեմբերի 2010 - 18:11 AMT
Բաքվի ռազմական բյուջեի աճը մտահոգում է ՀԱՊԿ-ին

ՀԱՊԿ-ն մտահոգված է Ադրբեջանի ռազմական բյուջեի անհամաչափ աճով»«-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովում:

Ինչպես նշել է Բորդյուժան, Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, որը գտնվում է «մշտական տեղեկատվական ճնշման տակ»: «Կայունացմանը այդ տարածաշրջանում չի նպաստում նաև Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը, հակառուսական հիստերիայի բորբոքմանն ուղղված նրա հակառուսական ակցիաները, ինչպես նաև ռազմական ներուժը վերականգնելու նրա ձեռնարկած միջոցները առաջատար արևմտյան երկրների աջակցությամբ»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Բացի այդ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, «ապակայունացնող ազդեցություն են թողնում տարածաշրջանի իրավիճակի վրա նաև իրադարձությունները Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, ծայրահեղականության դրսևորումները Դաղստանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաևո-Չերքեսիայում և Չեչնիայում», հաղորդում է Ինտերֆաքսը: