21 դեկտեմբերի 2010 - 18:17 AMT
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին UNISTREAM-ի դրամական փոխանցումների շրջանառությունը հասել է 525 մլն ԱՄՆ դոլարի

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը այս տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7 տոկոսով և կազմել 525 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 669 940` 2009թ.-ի ցուցանիշի համեմատ աճելով 6 տոկոսով: Ինչպես նշվում է «Յունիբանկ» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են 95 երկրների 200 000 սպասարկման կետերում: Համակարգով իրականացված փոխանցումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 6 մլն:

Ներկայումս UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: UNISTREAM համակարգի ձեռքբերումները գնահատվեցին այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Ernst and Young ընկերությունը, Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միությունը (IAMTN), ռուսաստանյան բանկային համաժողովը և այլն:

UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են Յունիբանկի բոլոր 34 մասնաճյուղերում: Փոխանցման սակագինը կազմում է 0,35-1%: