Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է քվեարկության դրվել դեկտեմբերի 22-ին

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է քվեարկության դրվել դեկտեմբերի 22-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի արձակումից առաջ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկություն անցկացնելու վերջին հնարավորությունն ունի չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբը (ԱՀԴՀ), դա կարող է տեղի ունենալ առողջապահության համակարգում բարեփոխումների վերաբերյալ քվեարկությունից հետո:

«Մենք հույս ունենք, որ խոսնակ Փելոսին ճիշտ քայլ կկատարի և Պալատի երկկուսակցական մեծամասնությանը թույլ կտա քվեարկել 252 բանաձևի վերաբերյալ` ի պատասխան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցում «բերան փակելու» քաղաքականությանը: Շատ ժամանակ է անցել, և ԱՄՆ Կոնգրեսը պետք է հարգանքի տուրք մատուցի զոհերի հիշատակին ու այն վերջին վկաներին, ովքեր մազապուրծ են եղել ցեղասպանությունից»,- ասել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---