Ռոբերտ Գիբս. Նախագահ Օբաման Կոնգրեսի առաջնորդներին չի ստիպել քվեարկության չդնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը

Ռոբերտ Գիբս. Նախագահ Օբաման Կոնգրեսի առաջնորդներին չի ստիպել քվեարկության չդնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը

PanARMENIAN.Net - Սպիտակ տան վարչակազմը չեզոք է վերաբերվում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը: «Նախագահ Օբաման Կոնգրեսի առաջնորդներին չի ստիպել քվեարկության չդնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Ինչ վերաբերում է Բարաք Օբամայի արձագանքին Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդ կապակցությամբ, ապա նախագահի արձագանքը լավագույն դեպքում անտարբեր է»,- ընդգծել է Գիբսը:

Նրա խոսքով` թուրք-ամերիկյան հարաբերություններն արտակարգ կարևոր են: «Բայց ես չգիտեմ, թե արդյոք Օբաման որևէ բան է ձեռնարկել բանաձևի հարցի առնչությամբ, և կարծում եմ, որ նրա կարծիքն այդ հարցի վերաբերյալ հայտնի է»,- ասել է Գիբսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---