Կրասնոդարում ձերբակալվել է հայ պատանու վրա հարձակվողներից մեկը

PanARMENIAN.Net - Կրասնոդարում ձերբակալվել է 16-ամյա հայ պատանի Բագրատ Ասատրյանի վրա դեկտեմբերի 13-ին հարձակվողներից մեկը: Այդ մասին դեկտեմբերի 21-ին ասվել է Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի հանդիպմանը Կուբանի մայրաքաղաքում գործող ազգային-մշակութային միավորումների ղեկավարների հետ:

Հանդիպմանը Կրասնոդարի ՆԳՎ պետ Ալեքսանդր Սեմյոնովը հայտնել է նաև, որ բացի 18-ամյա հանցագործից, որը դանակի հարվածներ է հասցրել տուժածին և արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել, պարզվել են Բագրատ Ասատրյանին ծեծի ենթարկած անձանցից ևս 12-ը: Բոլորը 18-22 տարեկան քոլեջի ուսանողներ են կամ գործազուրկներ: Քննության կողմից մշակվող հիմնական վարկածը ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունն է, հաղորդում է «Երկրամաս» թերթը:

«Ազգամիջյան թշնամանքի թեման Կրասնոդարում պետք է հատուկ հսկողության տակ լինի»,-ասել է Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովը՝ ընդգծելով, որ իրավիճակը քաղաքում անմիջական կապ ունի երկրում տիրող իրավիճակի հետ:

Դեկտեմբերի 13-ին Կրասնոդարի կենտրոնում հարձակում է կատարվել է 16-ամյա Բագրատ Ասատրյանի վրա, որը ՌԴ քաղաքացի է: Նա ստացել է դանակի 12 հարված, լրջորեն վնասված են թոքերը: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---