22 դեկտեմբերի 2010 - 15:23 AMT
Սամվել Նիկոյան. 2010 թվականին Հայաստանը կարողացավ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին

2010թ. Հայաստանը կարողացավ պահպանել գոյություն ունեցող ստատուս-քվոն և խաղաղություն պարտադրել Ադրբեջանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ հայտարարելով Երևանի ու Անկարայի միջև հաշտեցման գործընթացի շարունակության մասին, Թուրքիան ցանկանում է աշխարհին ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ «կենդանի են»: