Հայ ընտանիքի համար ամանորյա սեղանը կարժենա միջինը 500 դոլար

PanARMENIAN.Net - Ոչ բարձր եկամուտով հայ ընտանիքի ամանորյա սեղանը կարժենա 500 դոլար, կարծում է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, եթե զարգացած երկրներում ավելի կամ նվազ բարեկեցիկ ընտանիքների ամանորյա ծախսերի տարբերությունը հասնում է 6-10 անգամի, ապա Հայաստանում այդ տարբերությունը 21 անգամ է: «Հայաստանում բնակչության 10-12 տոկոսի համար գների ամանորյա աճը գրեթե նշանակություն չունի: Միաժամանակ, բնակչության 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմին»,- ասել է նա:

Բացի դրանից, Պողոսյանը կարծում է, որ նախատոնական շրջանում Հայաստանի սպառողների իրավունքները հատկապես խոցելի են: «Այս շրջանում ավելանում է անհայտ ծագման անորակ արտադրանքի ծավալը»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---