Դեկտեմբերի 23-ին Երևանում կկայանա Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան

Դեկտեմբերի 23-ին Երևանում կկայանա Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան

PanARMENIAN.Net - «2010-ին մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեցին Ջուզեպպե Վերդիի «Աիդա»» օպերայի բեմադրման աշխատանքները: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի աջակցությամբ մենք հրավիրել ենք իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադիին, որի բեմադրություններն ընդգրկված են աշխարհի լավագույն թատրոնների ծրագրերում»,- դեկտեմբերի 22-ին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա նշել է, որ այդ նախագծի իրականացումն անհնար կլիներ առանց «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային կապի օպերատորի, Հայաստանի Էլեկտրական ցանցերի, «Ռոսգոստրախ Հայաստան» ապահովագրական ընկերության, «Կոնվերսբանկի», ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի: «Երբ իմանում ես, թե ինչպիսի համաշխարհային բեմերում է եղել «Աիդան», և ինչպիսի մենակատաներ են մասնակցել, ապա սկսում ես գիտակցել այս նախագծի ողջ լրջությունը և պատասխանատվությունը»,- ասել է նախարարը:

Իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադիի խոսքերով, մշակույթի նախարարը շատ հետաքրքրված է եղել այս նախագծով: «Հասմիկ Պողոսյանը հաճախ ներկա է գտնվել փորձերին, իսկ հետո մոտեցել և հայտնել իր կարծիքը: Ես աշխատել եմ գրեթե բոլոր մայրցամաքներում, բայց նախարարի կողմից նման հետաքրքրվածություն առաջին անգամ եմ տեսնում»,- նշել է ռեժիսորը: Այս լայնածավալ նախաձեռնության պրոդյուսերն է «ԱրտԹիմ» պրոդյուսերական կենտրոնը: Բեմականացման մեջ ընգրկված են 300 դերասաններ, օգտագործվել է ավելի քան 400 զգեստ: Իտալական օպերային արվեստի գլուխգործոցը` «Աիդան», Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941-ին և եղել օպերային թատրոնի ծրագրում 90-ական թթ. սկզբին: «Աիդա» օպերայի հեղինակը Ջուզեպպե Վերդին է, լիբրետոն գրել է Անտոնիո Գիսլանցոնին Օ. Ֆ. Մարիետտայի սցենարով: «Աիդա» օպերան առաջին անգամ բեմադրվել է դեկտեմբերի 1871-ի 24-ին Կահիրեում:

«Աիդա» օպերա

«Աիդա» օպերայի հեղինակը Ջուզեպպե Վերդին է, լիբրետոն գրել է Անտոնիո Գիսլանցոնին Օ. Ֆ. Մարիետտայի սցենարով: «Աիդա» օպերան առաջին անգամ բեմադրվել է դեկտեմբերի 1871-ի 24-ին Կահիրեում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---