Սիմոն Այնեջյանը Հայոց ցեղասպանության բանաձևի մասին՝ կարևորն ընդունելը չէ

Սիմոն Այնեջյանը Հայոց ցեղասպանության բանաձևի մասին՝ կարևորն ընդունելը չէ

PanARMENIAN.Net - «Մեզ համար ոչ այնքան կարևոր է կընդունեն արդյո՞ք ամերիկացի կոնգրեսականները 252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, այլ այն, որ այդ հարցն ամեն տարի արծարծվում է և դրա մասին մշտապես խոսվում է»,- PanARMENIAN.Net ndash;ի թղթակցի հետ զրույցում ասել է Gibrahayer կիպրոսյան ամսագրի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը: Ըստ նրա, ամերիկացիները հիանալի հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել 1915թ. և ԱՄՆ 44 նահանգ արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Միանգամայն հասկանալի է, որ Բարաք Օբաման ղեկավարվում է քաղաքական դրդապատճառներով, ինչպես նաև այն կոնգրեսականները, որոնք դեմ են 252 բանաձևի ընդունմանը: Սակայն, նրանք պետք է մշտապես արծարծեն այդ հարցը ԱՄՆ-ում: Չստացվեց այս տարի, կստացվի հաջորդ տարի: Այլ ճանապարհ չկա»,-ասել է Այնեջյանը:

252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին կարող է քվեարկության դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 22-ին: Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերջին շանսն է:

 Ուշագրավ
---