22 դեկտեմբերի 2010 - 17:14 AMT
2010-ի 9 ամսվա ընթացքում Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է 1152 հանցագործություն` կապված թմրանյութերի անօրինական շրջանառության հետ

ՀՀ ոստիկանության թրաֆիկինգի և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ղեկավար Նազարեթ Մնացականյանը և ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հանդիպել են լրագրողների հետ: Մնացականյանի խոսքերով, 9 ամիսների ընթացքում ոստիկանությունը բացահայտել է թմրանյութերի անօրինական շրջանառության 1152 դեպք: «Քրեական պատասխանատվության է ենթարկվել 605 մարդ, որոնցից երկուսը անչափահաս են, 12-ը` կին, 49-ը` արտասահմանցի, որոնցից 45-ը` Իրանի քաղաքացի: Ցանկանում եմ նշել, որ 2009-ին մենք բացահայտել ենք 826 դեպք, և նման բնույթի հանցագործությունների բացահայտման քանակի աճն ապացուցում է մեր աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Մնացականյանը:

Նա նաև նշել է, որ բացահայտվել է 598 հանցագործություն, որոնք համապատասխանում են ՀՀ ՔՕ 226 հոդվածին, և 549 հանցագործություն` ՀՀ ՔՕ 268 հոդվածին:

«2009-ին երկրի նախագահը որոշում է ընդունել ստեղծել ազգային ծրագիր, որն արդեն 2010-ի հուլիսին հաստատել է ՀՀ կառավարությունը: Ծրագիրն ուղղված է մեր երկրում թմրամոլների թվի կրճատմանը և թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտմանը»: Այդ ծրագիրը պետք է իրագործեն 14 գերատեսչություններ»,- ասել է նա: