22 դեկտեմբերի 2010 - 18:15 AMT
Ստեփան Սաֆարյան. 2010թ. Հայաստանի իշխանությունները «բազմաթիվ ականներ են դրել», որի հետևանքները 2011-ին ի հայտ կգան

Այս տարի կառավարման որակը Հայաստանում չի փոխվել, հայտարարել է Երևանում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծին՝ Սաֆարյան ասել է, որ Ճգնաժամից հետո Հայաստանի իշխանությունները բավականին «ցավոտ» բարեփոխումներ են կատարում:

Անդրադառնալով ԱՊՊԱ պայմանագրերի մասին օրենքին՝ պատգամավորը նշել է, որ այդ օրենքը չի բխում ժողովրդի շահերից: «Դա կամ անհեռատեսություն է կամ միտումնավոր գործողություններ, ուղղված սեփական ժողովրդի դեմ»,-ասել է նա: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները «բազմաթիվ ականներ են դրել, որի հետևանքների ականատեսները կդառնանք 2011թ.:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ-ի հոբելյանական նիստում՝ Սաֆարյանն ասել է, որ իր ելույթով Սերժ Սարգսյանը մարտահրավեր նետեց ինքն իրեն, քանի որ այն ինչ ասվեց, դեռ հարկավոր է իրականացնել: