Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ «ռուսական բիզնեսն իրեն Հայաստանում լավ կզգա»

Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ «ռուսական բիզնեսն իրեն Հայաստանում լավ կզգա»

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանը բարենպաստ պայմաններ կստեղծի երկրում ռուսական բիզնեսի համար, ինչը թույլ կտա երկու երկրներին ավելի արդյունավետ զարգացնել համագործակցությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք հույս ունենք, որ Ձեր և ՀՀ նախագահի աջակցությամբ մեր բիզնեսն իրեն լավ կզգա, և համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հատել համագործակցության նոր սահմաններ»,- ասել է Պուտինը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ընդունելով նրան Կոնստանտինյան պալատում: Պուտինի խոսքերով, չնայած ճգնաժամի ընթացքում բարդ պայմաններին, «ոչ մի ռուսական ընկերություն Հայաստանից չի գնացել»:

Նա երկու երկրների հարաբերությունները «յուրահատուկ է անվանել տարբեր ոլորտներում, թե քաղաքականության, թե ռազմական փոխազդեցության»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---