Հայաստանում 2011-ին կարող է անցկացվել օպերային փառատոն22 դեկտեմբերի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Մեր նպատակն է ստեղծել բարձրակարգ օպերա և հանել այն միջազգային ասպարեզ: Բացի դրանից, ցանկալի կլիներ ընդլայնել օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը»,- դեկտեմբերի 22-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքերով, «Աիդա» օպերայի բեմադրումը, որի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 23-ին, տարվա ամենավառ մշակութային իրադարձություններից է: «Մենք նույնիսկ նախատեսում ենք հաջորդ տարի անցակցնել օպերայի փառատոն, թեև դա դեռ զուտ գաղափար է»,- ասել է նախարարը: Աիդայի պարտիան կատարելու համար հրավիրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը, որը համաշխարհային հռչակ է վայելում: Նա բնակվում է Ավստրիայում և Հայաստան է ժամանելու հատուկ այդ բեմադրությանը մասնակցելու համար: Ռադամեսի դերում հանդես է գալու Մյունխենի օպերային թատրոնի մենակատար, ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին: «Աիդա» օպերայում հանդես են գալու նաև օպերային թատրոնի մենակատարներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Ռուբեն Նուրիջանյանը և Սարգիս Աղամալյանը: Նախագծի հովանավորներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, գլխավոր գործընկերն է` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |