22 դեկտեմբերի 2010 - 19:19 AMT
2011 թվականի ընթացքում կիրականացվի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի շինարարության նախագծի ՏՏՀ

Հայաստանիտրանպորտի և կապի նախարարՄանուկ Վարդանյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ:

Հաղորդում է ՀՀտրանսպորտի և կապի նախարարի մամուլիքարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքումքննարկվելեն 2011 թվականի ռազմավարական ծրագրերին` մասնավորապես «Հյուսիս-Հարավ» երկաթուղային գծի տեխնիկատնտեսական հիմնավորման, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի տեխնիկատնտեսական հիմնավորման և ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Ռուսական կողմըտեղեկացրել է, որ 2011թ.-ի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջոցների հաշվին կիրականացվի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Հիմնավորման արդյունքների հիման վրա կքննարկվեն նախագծի ֆինանսավորման և շինարարական աշխատանքների հարցերը:

Նախարար Մ.Վարդանյանը ներկայացրել է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ազատ առևտրի գոտու և լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագծերը: