PanARMENIAN.Net-ի կայքն արդեն հասանելի է իրանցի օգտագործողների համարի

PanARMENIAN.Net-ի կայքն արդեն հասանելի է իրանցի օգտագործողների համարի

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի կայքն արդեն հասանելի է իրանցի օգտագործողների համար: Ինչպես հայտնել են գործակալության թղթակցին Թեհրանի հայ համայնքից, արդեն մի քանի օր գործակալության կայքը նորմալ գործում է Իրանի տարածքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, PanARMENIAN.Net ի կայքը մի քանի ամիսների ընթացքում անհասանելի էր իրանցի օգտագործողների համար: Ինչպես այդ ժամանակ PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչը, գոյություն ունի բառերի որոշակի կարգ, որոնք օգտագործելիս ցանկացած կայք, անկախ նրանից, թե ինչ ռեսուրսի է պատկանում, արգեկափակվում է իրանցի օգտագործողների համար: Ընդ որում անհայտ է, թե ինչ բառերի է մասին է խոսքը: Այդ ժամանակ իրանցի ինտերնետ-օգտոգործողներին հաջողվել էր www.panarmenian.net կայք մտնել միայն անանուն պրոքսի սերվերների միջոցով:

Դեկտեմբերի սկզբին PanARMENIAN.Net ի խմբագրությունը ստացել էր հաղորդագրություն, որի համաձայն մի քանի ամիսների ընթացքում Սիրիայում չի հաջողվում մտնել կայքը, դրա փոխարեն հայտնվում է «Network Error (tcp_error). Operation timed out» սխալը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---