23 դեկտեմբերի 2010 - 11:35 AMT
Բասկետբոլի «Հատիս» ակումբը դուրս է մնացել Եվրոպայի գագավթի 1/16 եզրափակչից

Դեկտեմբերի 22-ին հայկական կանանց «Հատիս» բասկետբոլի ակումբը Եվրոպայի գագավթի 1/16 եզրափակչի երկրորդ խաղում հանդիպեց «Դինամոյի» հետ: Երևանյան ակումբը զիջել է 94:63 հաշվով և դուրս է մնացել հետագա պայքարից:

Առաջին խաղում «Հատիսը» նույնպես պարտություն կրեց՝ տանուլ տալով 57:62 հաշվով Երևանում: Այդպիսով, «Հատիսը» պարտվեց Եվրոգավաթ 2010-11-ի բոլոր խաղերում: