ՀԿԵ-ում կուժեղացվի երկաթուղային գծերի որակի հսկողությունը

ՀԿԵ-ում կուժեղացվի երկաթուղային գծերի որակի հսկողությունը

PanARMENIAN.Net - Ռելսերի արատացույցի աշխատանքի կազմակերպման նպատակներով «Ախտորոշում» Ճանապարհային Կենտրոնի բազայի վրա ստեղծվելու են 2 ախտորոշիչ ուղեմաս՝ Գյումրիում և Երևանում: Դա թույլ կտա ՀԿԵ-ում օպտիմալացնել ախտորոշման գործընթացի իրականացումը և բարձրացնլ ռելսերի պահպանվածության վերահսկումը: Երկաթուղային գծերի որակի նկատմամբ վերահսկման պատասխանատվության գոտիների նման ընդլայնումը դրական ազդեցություն կունենա գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի վրա: Ախտորոշիչ տեխնիկայի՝ ՄՏԿՊ-1 Արատացույց ավտոմոտրիսայի և ՊՏ-7ՄԿ արատացույց սայլակների օպերատիվ վերանորոգման և պարապուրդի ժամանակի կրճատման համար ստեղծվելու է պահեստամասերի և ծախսվող նյութերի չնվազող նորոգման ֆոնդ:

Ռելսային արատացույցի աշխատանքի իրականացման համար նոր գծային տեխնիկան «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել ներդրումային ծրագրի կատարման շրջանակներում, որտեղ գծային տնտեսության առողջացմանն ուղղված են ներդրումների ընդհանուր ծավալի 62 տոկոս (2009թ.) և 60 տոկոս (2010թ.), հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---