23 դեկտեմբերի 2010 - 13:36 AMT
Մոսկվայում կկայանան 2011թ. դպրոցականների միջտարածաշրջանային օլիմպիադաներ

ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց՝ պետական համալսարանը երկրորդ տարին է, ինչ կազմակերպում է ԱՊՀ և Բալթիայի երկրների դպրոցականների միջտարածաշրջանային օլիմպիադաներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել համալսարանի մամլո ասուլիսում, սա եզակի հնարավորություն է դպրոցականների համար ընդունվել ՌԴ ամենահեղինակավոր բուհերից մեկը (բյուջետային տեղ), դուրս չգալով իր երկրի սահմաններից: Կա նաև հեռակա ուսուցում, որն անցնում է ինտերնետ-թեստավորման տեսքով: Օլիմպիադաներն անց են կացվում տնտեսության, հասարակագիտության, մաթեմատիկայի, իրավունքի ոլորտներում: 9-12 դասարանների աշակերտների համար առաջին փուլը տեղի կունենա 2011թ. հունվարի 18-30-ը՝ ստացիոնար (Հայաստան, Բելառուս, Ուկրաինա)-2011թ. հունվարի 18-24-ը, հեռակա՝ (ԱՊՀ և Բալթիայի բոլոր երկրներում) հունվարի 18-30-ը: Երկրորդ փուլը կանցնի մարտի 12-13-ը: