23 դեկտեմբերի 2010 - 14:00 AMT
2011 թվականին ԱՄՆ Սենատը կրկին կսկսի Ադրբեջանում և Թուրքիայում նոր դեսպանների հաստատման գործընթացը

Սենատում հաստատագրման գործընթացը չանցած` տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածությունների փաստաթղթերը վերադարձվել են Սպիտակ տուն: Ինչպես ասվում է Սենատի պարզաբանության մեջ, բոլոր փաստաթղթերը պետք է գալիք տարում տրամադրվեն Սենատի նոր կազմին:

Սենատորներն արգելափակեցին Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ Մեթյու Բրայզայի և Ֆրենկ Ռիկարդոնեի թեկնածությունները: Վետոյի իրավունքից օգտվեցին Սեմ Բրաունբեկը, Ռոբերտ Մենենդեզը և Բարբարա Բոքսերը` Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի համաձայնությամբ: