23 դեկտեմբերի 2010 - 14:00 AMT
Դավիթ Նալբանդյանը կմասնակցի «Movistar Open-2011» առաջնությանը

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաստատել է իր մասնակցությունը «Movistar Open-2011» առաջնությանը, որը տեղի կունենա 2011 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ը Սանտյագոյում (Չիլի):

Առաջնությանը կմասնակցեն նաև գործող չեմպիոն բրազիլացի Տոմազ Բելուչին, Իգոր Անդրեևը (Ռուսաստան), Խուան Մոնակոն (Արգենտինա), Խուան Կառլոս Ֆեռերոն և Թոմմի Ռոբրեդոն (Իսպանիա):

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 450 000 ԱՄՆ դոլար: Մենապայքարում հաղթողը կվաստակի 68 450 դոլար և 250 վարկանիշային միավոր, հաղորդում է gotennis.ru-ն: