Ամերիաբանկն ամփոփել է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով մրցույթի արդյունքները

Ամերիաբանկն ամփոփել է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով մրցույթի արդյունքները

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 23-ին ամփոփել է բանկի 100 տարվա պատմության կապակցությամբ անցկացված «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով մրցույթի արդյունքները: «Աշխարհն առաջ են տանում նրանք, ովքեր հավատում են երազներին և տեսնում են ապագան: Հայաստանում կան ուսանողներ, որոնք կարող են երազել այն մասին, թե ինչպիսին կլինի բանկային համակարգը 100 տարի անց»,-ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ շնորհավորելով բոլոր ուսանողներին, որոնք մասնակցեցին նման «ֆուտուրոլոգիական մրցույթին»: Ինչպես հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակազմի վարչության բաժնի պետ Արմինե Ղազարյանը, մրցույթին մասնակցել է 52 ուսանողներ տարբեր ԲՈՒՀ-երից՝ ուսանողներ, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/: Մրցույթի հաղթողներ են դարձել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող Էդգար Հովհաննիսյանը (300 000 դրամ), որը ներկայացրեց իր տեսլականը թվայնացման տեխնոլոգիաների տեսքով, նույն համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Լենա Հովհաննիսյանը (200 000 դրամ) և Մանուկ Խուդոյանը ՝ ՀՊՏՀ ֆինանսների ֆակուլտետի ուսանող: Հաղթողները հնարավորություն կունենան պրակտիկան անցնել բանկում և դառնալ Ամերիաբանկի «Երազանքի թիմի» անդամները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---