Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել լսումներ ԳԱԱ մասին օրինագծի վերաբերյալ

Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել լսումներ ԳԱԱ մասին օրինագծի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում տեղի են ունեցել «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» և «Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի շուրջ լսումներ: Լսումներին ներկա էին ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմն ու աշխատակիցները:

Լսումների ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է առկա իրավիճակը ԳԱԱ-ում, կառույցի ժողովրդավարականացման ու ակադեմիայի աշխատակիցների սոցիալական ապահովմանն առնչվող հարցեր: «Բոլոր մեր դիտողություններն ու քննարկումները կօգնեն մշակել օրենքը, որը նպաստում է այնպիսի տնտեսության զարգացմանը, որը հիմնված կլինի գիտելիքի վրա»,-ասել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---