23 դեկտեմբերի 2010 - 16:57 AMT
Քաղցկեղով հիվանդ երեխաների համար Երևանում տոնական միջոցառում է կազմակերպվել

Երևանում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում քաղցկեղով հիվանդ երեխաների համար, որի կազմակերպիչներն են «Հենրիկ Մալյան» և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել արյան քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնող բարեգործական հիմնադրամում:

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը տատանվում է 15-150 հազարի սահմաններում: Այսօր 15 երեխա է դիմել հիմնադրամին՝ շտապ աջակցության խնդրանքով:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը գործում է Հայաստանում մոտ մեկ տարի:

«Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամը, կարևորելով ամիսներ շարունակ հիվանդանոցային պայմաններում գտնվող քաղցկեղով հիվանդ երեխաների հոգեբանական խնդիրները, ստեղծել է մտավոր և հոգևոր զարգացման և դաստիարակության մշակութային երկարատև ծրագիր: