23 դեկտեմբերի 2010 - 16:57 AMT
Հենրիխ Մխիթարյանի ակումբն առաջին ձմեռային հավաքը կանցկացնի Արաբական Էմիրություններում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը առաջին ձմեռային հավաքը կանցկացնի հունվարի 18-27-ը Արաբական Էմիրություններում:

Այդ ընթացքում թիմը կմասնակցի Dubai Cup մրցաշարին, որտեղ «Շախտյորի» մրցակիցները կլինեն իրենց երկրների չեմպիոնները՝ «Զենիթը» (Ռուսաստան), «Խիլաֆը» (Սաուդյան Արաբիա), «Ժիլինան» (Սլովակիա), «Պերսեպոլիսը» (Իրան) և «Զամալեկը» (Չեխիա): Թիմերը կկիսվեն 2 ՝ A և B խմբերի ու երեքական խաղ կանցկացնեն: Մրցաշարի եզրափակիչ խաղերը կկայանան հունվարի 26-ին, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքէջը: