Ադրբեջանն «անհնար է» համարում ստատուս-քվոյի պահպանումը տարածաշրջանում

Ադրբեջանն «անհնար է» համարում ստատուս-քվոյի պահպանումը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Առաջին հերթին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան ակտի և Աքվիլայում և Մուսկոկայում հայտարարությունների հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով այն հարցին, թե որ ուղղությամբ է հարկավոր շարունակել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները: Ըստ Մամեդյարովի, շարունակվում է աշխատանքը նորացված Մադրիդյան փաստաթղթի վրա: «Մադրիդյան սկզբունքներն առաջին անգամ ներկայացվեցին 2007թ., իսկ 2009-ին պատրաստվեց դրանց նորացված տարբերակը: Հաջորդ տարի ցանկալի կլիներ, հնարավորինս, համաձայնության հասնել, այսինքն փակել հարցն ու հաստատել համանախագահների պլանը: Համանախագահները 14 սկզբունքներից ներկայացրել են 6-ը»,-ասել է նա՝ հավելելով, որ «ադրբեջանական կողմը ցանկանում է լուծել այդ խնդիրն ու սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա»:

Ըստ Էլմար Մամեդյարովի, «ՀՀ ղեկավարությունն առաջին հերթին պետք է հասկանա, որ անհնար է պահպանել այժմյան ստատուս-քվոն», հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---