Շանհայ էքսպո-2010 ցուցահանդեսում լավագույնը ճանաչված հայկական տաղավարը կներկայացվի Երևանում

Շանհայ էքսպո-2010 ցուցահանդեսում լավագույնը ճանաչված հայկական տաղավարը կներկայացվի Երևանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը տարածք կհատկացնի ՉԺՀ Շանհայ քաղաքում կայացած «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսում լավագույնը ճանաչված հայկական տաղավարի համար: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել «Շանհայ էքսպո-2010»-ի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մշակութային ծրագրի հեղինակներին և կատարողներին, ում համատեղ ջանքերով հայկական տաղավարը լավագույն է ճանաչվել, իսկ չին գործընկերներն առաջարկել են շարունակել դրա ցուցադրությունը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ «Երևանի քաղաքապետարանն իր հերթին է հնարավորություն ստեղծում, որպեսզի տաղավարը ցուցադրվի նաև մայրաքաղաքում և հասանելի դառնա երևանցիներին»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---