Վազգեն Սաֆարյան. Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի

Վազգեն Սաֆարյան. Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի

PanARMENIAN.Net - Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում ընթացիկ տարում կկազմի 23,5 տոկոս, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Ընթացիկ տարվա 11 ամիսների արդյունքում մենք արտադրել ենք 734 մլրդ դրամի արտադրանք: Հայաստանում արտադրվող ապրանքների շուրջ 63-64 տոկոսը վերամշակման արդյունաբերության արտադրանք է, որոնց 50 տոկոսը սննդամթերք է»,-ասել է նա:

Վազգեն Սաֆարյանը հայտնել է նաև, որ ՀՆԱ-ում արդյունաբերության բաժնի աճը տարվա արդյունքում կկազմի 6,6 տոկոս, իսկ հաջորդ տարի նախատեսվում է, որ աճը կկազմի 4,6 տոկոս, այսինքն 2 տոկոով պակաս, քան այս տարի: «Մենք բանակցում ենք երկրի կառավարության հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելացնելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ նրա, արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---