Երևանում կայացավ «Աիդա» օպերայի պրեմիերան![]() 23 դեկտեմբերի 2010 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Աիդայի պարտիան կատարելու համար հրավիրվել է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, Ռադամեսի դերում հանդես է եկել ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին: Իտալացի Մարիո Կորրադիի բեմադրած «Աիդան» ընդգրկվելու է Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական խաղացանկում: Պրեմիերային ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հասարակական և քաղաքական գործիչներ; Նախագծի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը, գլխավոր գործընկերն է` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: ![]() ![]() «Աիդա» օպերա «Աիդա» օպերայի հեղինակը Ջուզեպպե Վերդին է, լիբրետոն գրել է Անտոնիո Գիսլանցոնին Օ. Ֆ. Մարիետտայի սցենարով: «Աիդա» օպերան առաջին անգամ բեմադրվել է դեկտեմբերի 1871-ի 24-ին Կահիրեում: ![]() ![]() Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |