23 դեկտեմբերի 2010 - 21:38 AMT
Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ դարձավ Կառլեն Մկրտչյանը

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահում կայացավ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն և Առաջին լիգաների, ինչպես նաև ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ դարձավ «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ լավագույն մարզիչ ճանաչվեց «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած ավանդի համար PanARMENIAN Media-ից մրցանակ ստացավ Վարդան Մինասյանը: