Մասիս Մայիլյան. Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունը դրական դեր խաղաց

Մասիս Մայիլյան. Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունը դրական դեր խաղաց

PanARMENIAN.Net - Չնայած, որ «Ժառանգություն» կուսակցությունը չհասավ նշանակված թիրախին, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ինքնին բավական դրական դեր խաղաց: ՀՀ ԱԺ-ում սկսված գործընթացի շնորհիվ միջազգային հանրությունը շարունակում էր ազդանշաններ ստանալ Հայաստանից, այդ թվում` իշխանամետ կուսակցություններից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության միջազգային ճանաչմանն այլընտրանքի բացակայության մասին: Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցի քննարկումը պահպանեց ղարաբաղյան հիմնախնդրի արդիականության աստիճանը հայ հասարակության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով` 2011-ին կարելի է ակնկալել ԼՂՀ ճանաչման գործընթացի ակտիվացման, որը պետք է տեղի ունենա Մինսկի գործընթացին զուգահեռ, որտեղ բացի կարգավիճակիվ կարելի է քննարկել այլ առանցքային խնդիրներ: Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը հակամարտական գոտիներում անվտանգության ամրապնդման և կայունության օժանդակման ժամանակակից մեխանիզմ է: Ոչ այնքան վաղուց այդ մեխանիզմն ապացուցեց իր արդյունավետությունը Կոսովոյում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում:

«2011 թվականին կարևոր խնդիրներ կլինեն հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռազմական հավասարակշռության ապահովման ճանապարհով դեպքերի զարգացման ռազմական սցենարը թույլ չտալը, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ հակամարտող կողմերի փոխադարձ քայլերը: Եթե միջազգային միջնորդները հրաժարվեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հնացած մեթոդաբանությունից և համարձակվեն ժամանակակից միջազգային-իրավական իրողություններին արձագանքող նոր առաջարկներ կատարել, ապա կարելի է դրական առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---