Ստամբուլում քննարկվել է Nabucco նախագծի իրականացման հարցը

Ստամբուլում քննարկվել է Nabucco նախագծի իրականացման հարցը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Աբդուլլահ Գյուլի երկկողմ հանդիպման ժամանակ Ալիևը ասել է, որ Բաքուն ակտիվորեն աշխատում է Nabucco նախագծի վրա:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Nabucco-ի հարցը լրջորեն կքննարկվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի ու ԵՄ էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Օտտինգերի հետ, գրում է թուրքական «Սաբահը»:

Ադրբեջանի նախագահը մասնակցել է ՍՏԾՀ անդամ պետությունների նախագահների ու վարչապետների հանդիպմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---