Հովհաննես Հովսեփյան. 729 գիտական թեմաներ, չգիտես ինչու, ֆինանսավորվել են 3,4 մլրդ դրամով

Հովհաննես Հովսեփյան. 729 գիտական թեմաներ, չգիտես ինչու, ֆինանսավորվել են 3,4 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Գիտության պետական հանձնաժողովը 2008-2009 թթ. ընթացքում ֆինանսավորել է 729 գիտական թեմաներ, որոնք նպատակաուղղված չեն եղել ֆունդամենտալ գիտական հայտնագործությունների և երկրին ոչ մի օգուտ չեն բերել: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ նախագահին կից Վերահսկիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Ավելին, այդ աշխատանքները համապատասխան ուսումնասիրություններ չեն անցել, ընդ որում դրանք ֆինանսավորվել են 3,4 մլրդ դրամով: Հատկանշական է այն, որ ֆինանսավորման հայտեր ներկայացվում են մի քանի անգամ, ընդհուպ մինչև այն, որ «կրկնվում են տառասխալները»: «Ինչպե՞ս կարելի է երկու տարի շարունակ նույն բանին փողեր տրամադրել և ոչինչ չանել»,- ասել է նա:

Հովսեփյանը նաև հաղորդել է, որ Գիտության պետական կոմիտեին տրամադրվել է 76 մլն դրամ գիտական հետազոտությունների հետ կապված ծախսերի համար: «Սակայն տրամադրված միջոցներով ձեռք են բերվել կենցաղային ապրանքներ, օրինակ, սառնարան, կահույք, իսկ հաշվետվության մեջ նշվել է, որ միջոցներն ուղղվել են գիտական հետազոտությունների»,- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ 2009-ին գիտաժողովներ անցկացնելու նպատակով տրամադրվել է 36,6 մլն դրամ առանց նախնական հաշվարկների և ծախսված գումարի հետագա վերահսկողության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---