Թուրք պատգամավորը պահանջում է հեռացնել ամերիկյան ատոմային ռումբերը Թուրքիայի տարածքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շյուքրյու Էլեկդաղը, ասելով թե Թուրքիայում «Ինջիրլիկ» ամերիկյան ռազմակայանում կա Բ 61 տեսակի 90 ատոմային ռումբ, պահանջել է անհապաղ դուրս բերել դրանք Թուրքիայի տարածքից, հաղորդել է FarsNews-ը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն սառը պատերազմի տարիներին նախկին ԽՍՀՄ-ից պաշտպանվելու պատրվակով Բ 61 տեսակի 90 ատոմային ռումբ է տեղակայել Թուրքիայի տարածքում: Էլեկդաղը պահանջել է ԱԳ նախարար Դավութօղլուից հայտնել այդ ռումբերի պահպանման նպատակները: Նա նշել է, որ ռումբերի առկայությունը հաստատել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Ֆիլիպ Գորդոնը:

Պատգամավորը հավելել է, որ ԽՍՀՄ և Վարշավյան պայմանագրի փլուզումից հետո ռումբերը պետք է դուրս բերվեին Թուրքիայի տարածքից, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Հունաստանում: Ատոմային ռումբերի առկայությունը Թուրքիայի տարածքում լուրջ մտահոգության առարկա է տարածաշրջանի հարևանների համար, ասել է նա: Ըստ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի, այդ ռումբերի սպասարկումն ու պահպանումը Թուրքիայի կառավարության իրավասությունից դուրս է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---