Իրաքի քրիստոնյաները վախենում են նշել Սուրբ Ծնունդը

PanARMENIAN.Net - Սուրբ Ծննդյան տոնը Բաղդադի քրիստոնեական թաղամասերում անցնում է ամենևին էլ ոչ տոնական մթնոլորտում: Ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով եկեղեցիներում չեղյալ է հայտարարել տոնական պատարագը: Վախը իսլամիստների հարձակումներից այնքան շատ է, որ մարդիկ հրաժարվում են տոնածառ գնել և զարդարել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Բոլորն են հիշում հոկտեմբերի 31-ի ողբերգությունը Սուրբ Մարիամի տաճարում, որտեղ զոհվեցին հավատացյալներ ու եկեղեցականներ,-նշում է արքեպիսկոպոս Լուիս Սակկոն:--Ուստի, այս Սուրբ Ծնունդն առաջին անգամ կանցնի առանց Սանտա Կլաուսի, երթերի ու նվերների»: Նմանատիպ իրավիճակ է նաև Իրաքի այլ քաղաքներում՝ Մոսուլում, Քիրկուկում և Բասրայում, որտեղ բնակվում են քրիստոնեկան համայնքները:

Իր հերթին քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ պատրաստ է անվտանգ ապաստան տրամադրել Իրաքի բոլոր քրիստոնյաներին: «Քրդստանի դռները բաց են քրիստոնեական համայնքների համար»,-հայտարարել է նա՝ կոչ անելով ԵՄ-ին աջակցել փախստականների տեղավորմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---