Ջեյմս Ապպատուրայ. ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել երկխոսությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ

Ջեյմս Ապպատուրայ. ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել երկխոսությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ

PanARMENIAN.Net - Անհնար է խոսել Դաշինքի անդամ-երկրների անվտանգության մասին` չդիտարկելով Եվրաատլանտյան ողջ գոտու անվտանգության հարցը, որն ընդգրկում է իր մեջ նաև Հարավային Կովկասը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: «Ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է խորացնել երկխոսությունը և ընդլայնել համագործակցությունն այդ երկրների հետ: Դաշինքն առաջարկում է ձևաչափերի լայն առաջարկ (Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ, հանդիպումներ ISAF շրջանակներում)` դրանով հնարավորություն ընձեռելով Հարավային Կովկասի երկրներին արտահայտել իրենց կարծիքը մի շարք հարցերի շուրջ»,- ասել է նա:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում ISAF օպերացիաներին: «Իմ կարծիքով, Հայաստանի և ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բավարար և ամրապնդվում են IPAP շրջանակներում: Բացի ISAF-ից, մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու վրա: Հայաստանը և ՆԱՏՕ-ն նաև շարունակում են տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսությունը: Հաջորդ տարի մենք հայկական ղեկավարության հետ քննարկելու ենք Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի (IPAP) օրակարգը, ինչը թույլ է տալու ընդլայնել մեր համագործակցության շրջանակները»,- ասել է Ապպատուրայը:

Ջեյմս Ապպատուրայի հետ PanARMENIAN.Net ի հարցազրույցի ամբողջական տեքստը կարող եք ընթերցել «Հայաստան և աշխարհ» բաժնի «Հարցազրույցներ» մասում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---