ՆԱՏՕ-ն հուսով է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կվերականգնվի

ՆԱՏՕ-ն հուսով է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կվերականգնվի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հուսով է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կվերականգնվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: «Մենք բավարարված էինք Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրմամբ: Դրանք թույլ էին տալիս բարելավել երկկողմանի հարաբերությունները և օգուտ բերել տարածաշրջանին: Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը նահանջ էր, բայց մենք հուսով ենք, որ գործընթացը կվերականգնվի»,- ասել է Ապպատուրայը:

Մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների մասին` Ապպատուրայը հայտարարել է, որ այդ հաղորդագրությունները ոչ միայն անհիմն են, այլ նաև սխալ: «ՆԱՏՕ-ն ինքն է ամրապնդում հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Սերտ են հարաբերությունները Թուրքիայի` ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ, և արաբական աշխարհի հետ հարաբերություններն արժեքավոր են ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ՆԱՏՕ-ի համար»,- ընդգծել է նա:

Ջեյմս Ապպատուրայի հետ PanARMENIAN.Net ի հարցազրույցի ամբողջական տեքստը կարող եք ընթերցել «Հայաստան և աշխարհ» բաժնի «Հարցազրույցներ» մասում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---