Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը սատարում է բոլոր հակամարտությունների արդարացի լուծմանը

Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը սատարում է բոլոր հակամարտությունների արդարացի լուծմանը

PanARMENIAN.Net - Իրանը սատարում է բոլոր հակամարտությունների արդարացի լուծմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Մենք չենք ցանկանում պատերազմ: Մենք կողմ ենք բոլոր հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով: Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում», ասել է Իրանի նախագահը:

Ահմադինեժադը նշել է, որ ղարաբաղյան կարգավորումը փակուղում չէ: «Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք մտադիր ենք աջակցել Ադրբեջանին երկխոսության միջոցով հարցը արդարացի լուծելու համար: Մենք հայտնել ենք մեր մտադրության մասին Բաքվին, և մեր առաջարկությունները ուժի մեջ են»,-ասել է Իրանի նախագահը, հաղորդում է ANS TV-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---