Գերմանական Wau Holland Foundation հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում WikiLeaks-ի համար և մարում է նրա հաշիվները

Գերմանական Wau Holland Foundation հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում WikiLeaks-ի համար և մարում է նրա հաշիվները

PanARMENIAN.Net - 2010թ. WikiLeaks-ը մեկ միլիոն եվրո է ստացել որպես նվիրատվություն: Գերմանական Wau Holland Foundation հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում WikiLeaks-ի համար և մարում է նրա հաշիվները:

Կայքի ծախսերը ընթացիկ տարվա սկզբից կազմել են շուրջ 380 հազար եվրո (մոտ 500 հազար դոլար): Միջոցների մեծ մասը կծախսվի տեխնիկական սարքավորումների, ինտերնետի և աշխատակիցների ուղևորությունների համար:

Ըստ հիմնադրամի ներկայացուցիչ Հենդրիկ Ֆալդի, կայքը նաև որոշել է աշխատավարձ վճարել իր աշխատակիցներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---