«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ է առաջարկում

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ է առաջարկում

PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ: Այսուհետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ավտոմեքենայի սեփականատիրոջը կտրվի նաև զեղչի քարտ` մեկ տարի գործողության ժամկետով (սկսած 2010 թ. դեկտեմբերի 18-ից), որը հնարավորություն կտա սպասարկվել ավելի ցածր սակագներով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Մասնավորապես, զեղչի քարտի շնորհիվ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-յի հաճախորդները կարող են խնայել տարեկան ավելի քան 106,5 հազար ՀՀ դրամ մի շարք ծառայություններից օգտվելիս (շարժիչի յուղի փոխում, անվադողեր, ավտոտրանսպորտային պահեստամասերի, դեղորայքի ձեռք բերում կամ ամբուլատոր բուժում):

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն ունի ամենածավալուն գործակալական ցանցերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության պոտենցիալ հաճախորդները կարող են օգտվել ԱՊՊԱ պայմանագրերի տուն առաքման ծառայությունից , պատվիրել այն հեռախոսով, էլեկտրոնային փոստով, ընկերության կայքի կամ TelCell վճարային տերմինալների միջոցով: Ընկերությունն ունի ոչ կյանքի ապահովագրության 13 դասերի լիցենզիա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---