Նախարարներն Ամանորը կդիմավորեն ընտանիքի հետ՝ կոնյակի գավաթով

PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավանդաբար Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշվում է ընտանեկան շրջապատում: «Ամանորը ես տանն եմ նշելու, իմ մերձավորների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա հավելել է, որ տոնական օրերին նա կհյուրընկալվի իր բարեկամների ու ընկերների մոտ և հյուրեր կընդունի: «Հյուրերին ես ընդունում եմ ջերմ մթնոլորտում, հյուրասիրում եմ նրանց մեր ամենալավ, հայկական կոնյակով»,-հավելել է նա: Ինչպես հաղորդում է նախարարը, Ալավերդյանը կայցելի Սյունիք, քանի որ արմատներով այնտեղից է:

Ամանորն ընտանիքում դիմավորելու ավանդույթին հավատարիմ է նաև տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Դա մեր ընտանիքից է գալիս, որ Նոր տարին մենք տանն ենք դիմավորում»,-ասել է նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---