«Աիդա» օպերայի իտալացի ռեժիսորին ապշեցրել է հայ հանդիսատեսի պրոֆեսիոնալ մոտեցումը

«Աիդա» օպերայի իտալացի ռեժիսորին ապշեցրել է հայ հանդիսատեսի պրոֆեսիոնալ մոտեցումը

PanARMENIAN.Net - «Աիդա» օպերայի, որի պրեմիերան կայացավ դեկտեմբերի 23-ին Երևանում, իտալացի ռեժիսորին ապշեցրել է ներկայացման հանդեպ հայ հանդիսատեսի պրոֆեսիոնալ մոտեցումը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ շատ լրագրողներ հնարավորություն ունեին ներկա գտնվել «Աիդա» օպերայի գլխավոր փորձին: Այսպիսով, պրեմիերային նախորդած մամլո ասուլիսում լրագրողներն այնպիսի հարցեր էին տալիս, որոնց արդյունքում իտալացի ռեժիսորը հասկացավ, որ գործ ունի բավական պրոֆեսիոնալ հանդիսատեսի հետ»,- նշել է նա: Նախարարի խոսքով` Մարիո Կորրադին անգամ խոստովանել է, որ նման մոտեցում չէր ակնկալում և հաճելիորեն զարմացած է:

Հասմիկ Պողոսյանն ավելացրել է, որ մշակույթի նախարարությունը նպաստելու է, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան ներկա գտնվելու նման լայնամասշտաբ միջոցառումներին կամ դրանց գլխավոր փորձերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---