Ալիևը գերագնահատում է ադրբեջանական բանակի հնարավորությունները և կրկին փորձում վախեցնել Հայաստանին

Ալիևը գերագնահատում է ադրբեջանական բանակի հնարավորությունները և կրկին փորձում վախեցնել Հայաստանին

PanARMENIAN.Net -

«Ադրբեջանական բանակն ամենահզորն է տարածաշրջանում»,- կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք բանակային շինարարությանը հատկացնում ենք ամենամեծ ուշադրությունը, տրամադրում ենք խոշոր միջոցներ: Մեր բանակն այս տարածաշրջանի ամենահզոր և ամենաուժեղ բանակն է, և բանակային շինարարությանը տրամադրվող օգնությունը դրսևորում է իրեն: Այսօր Ադրբեջանը տիրապետում է ամենահզոր ռազմական պոտենցիալին»,- ասել է Ալիևը: Միաժամանակ, նա նշել է, որ կողմերը փորձում են լուծել ղարաբաղյան հարցը բանակցությունների միջոցով:

«Բայց, ինչպես տեսնում եք, դա դեռ անհնար է, ուստի մենք պետք է պատրաստ լինենք բոլոր մնացած տարբերակներին: Բանակային շինարարությանը հատկացվող միջոցների նպատակն է բանակում պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, պարբերաբար զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանում նոր զենքերի արտադրման և ձեռք բերման նպատակն այն է, որ եթե բանակցություններն անարդյունավետ լինեն, ապա հարցը կլուծվի ռազմական ճանապարհով»,- ասել է նա:

Միաժամանակ, նա նշել է, որ քանի դեռ ադրբեջանական հողերը «բռնազավթված» են, Հայաստանն ապրելու է վախի մեջ, հաղորդում է 1news.az-ը:

Միաժամանակ, օրերս թուրքական Zaman թեթրը խոստովանել է, որ չնայած փոքր տարածքին և բնակչությանը, հայկական բանակը համարվում է ամենապրոֆեսիոնալը, գրագետը և բանիմացը տարածաշրջանում: Թերթի կարծիքով, Հայաստանը կանգ չի առնում ձեռք բերվածի վրա և պլանավորում է նոր քայլեր, վերջերս հաստատվել է բանակի արդիականացման հնգամյա պլանը: «Բարեփոխումներն իրականանում են հայ-ադրբեջանական հնարավոր բախման նախաշեմին: Հայաստանը ռազմական ոլորտում սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ` 2010-ին երկարացվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Հայաստանը շարունակվում է սպառազինվել: Իսկ Հայաստանի թշնամիները, այդ թվում` մենք, կամա ակամա պետք է դա հաշվի առնենք»,- ասվում է թուրքական թերթում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---