27 դեկտեմբերի 2010 - 10:06 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը

«Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող վերադառնալ այն ժամանակին, երբ ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները: Գլխավորը ոչ թե սահմանը բացելն է, այլ այն բաց պահել կարողանալը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ամփոփիչ մամլո ասուլիսում: Նրա կարծիքով, հարաբերությունների կարգավորումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման հետ: «Մենք բարդություններ ունենք ժողովրդավարացման հետ, իսկ Հայաստանը դժվարություններ ունի` կապված ոչ լիարժեք ժողովրդավարության հետ»,- ասել է Դավութօղլուն, գրում է Zaman-ը: