Հայ ընտանիքների համար ամանորյա սեղանը միջինը կարժենա մոտ 700 դոլար27 դեկտեմբերի 2010 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Որևէ երկրում այդքան ծախսեր չեն կատարվում Ամանորին, ինչպես Հայաստանում: Երևանի խանութներում և շուկաներում եռուզեռը սկսվում է արդեն դեկտեմբերի 20-ից: Օրինակ, ռուսական ընտանիքն ամանորյա սեղանի մթերքների վրա ծախսում է երկու անգամ ավելի քիչ, քան հայկական ընտանիքը, ընդ որում, Ռուսաստանում միջին աշխատավարձը 2.5 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանում, իսկ մթերքների գները համարյա հավասար են: PanARMENIAN.Net ի կողմից անցկացրած հաշվարկների համաձայն, հայ ընտանիքներն ամանորյա տոների համար գնում են 246 հազար դրամ կամ 680 դոլար արժողությամբ մթերքներ: Այսպես, մսամթերքի վրա ծախսվում է 66 հազար դրամ, ընդ որում ընթացիկ տարում ամեն օր նկատելիորեն թանկանում է տավարի միսը, որը դեռ դեկտեմբերի կեսին արժեր 2.5-3 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 25-ից հետո` 3.2-3.7 հազար դրամ: Նախուտեստի համար ընտանեկան բյուջեից հատկացվում է միջինը 47 հազար դրամ: Ընդ որում ընթացիկ տարում Հայաստանի քաղաքացիները պանրի գների կտրուկ աճից հետո մտածում են` գնել տեղական պանիր, թե արտասահմանյան, քանի որ ներկրվող պանրի որոշ տեսակներ ավելի էժան են հայկականից: Ընթացիկ տարում անբարենպաստ գյուղատնտեսական տարվա պատճառով զգալիորեն թանկացել են մրգերը: Օրինակ, եթե 1 կգ խնձորը 2009-ին արժեր 350-500 դրամ, ապա այս տարի այն արժի 1000-1400 դրամ: Բացի դրանից, զգալիորեն թանկացել է խաղողը` 300-350-ից 600-700 դրամ, և դա այն դեպքում, որ ընթացիկ տարում խաղողի բերքն ավելի մեծ էր, քան 2009-ին, իսկ մթերման գինն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել: Մրգերի և բանջարեղենի վրա ծախսվում է շուրջ 43 հազար դրամ: Քաղցրավենիքի և ընկուզեղենի վրա միջինը ծախսվում է շուրջ 45 հազար դրամ, խմիչքի վրա` 45 հազար դրամ: Ընդ որում, վիճակագրական տվյալների համաձայն, հայկական արտադրության հյութերը սկսել են «դուրս մղել» շուկայից ներկրվող հյութերը: Նման ամանորյա եռուզեռից հետո Հայաստանի սպառողական շուկայում կտիրի անկում, իսկ ընտանեկան բյուջեում` փողի բացակայություն: Այդպիսին է մեր ազգը: Շնորհավոր Նոր տարի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |