Եթե ԱՄՆ-ին հարկավոր լինի, ապա Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կընդունվի, գտնում է Հայկ Դեմոյանը

Եթե ԱՄՆ-ին հարկավոր լինի, ապա Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կընդունվի, գտնում է Հայկ Դեմոյանը

PanARMENIAN.Net - «Ես չեմ վերաբերվում այն մարդկանց շարքին, ովքեր ինչ-որ հույսեր են կապում ԱՄՆ Կոնգրեսի հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մենք բազմաթիվ այլ գործեր ունենք»,-լրագրողներին է հայտարարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, ամեն տարի հայերը հիասթափություն են ապրում այդ հարցում: «Սակայն, եթե ԱՄՆ-ին հարկավոր լինի, ապա Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կընդունվի: Այն նաև քննարկումից չի հանվի, քանի որ Թուրքիայի հանդեպ ճնշման լծակներից մեկն է»,-ասել է Դեմոյանը:

Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվեց քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը, որի հեղինակներից մեկը Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---