ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վալերի Բրյուսովի անվան մեդալ27 դեկտեմբերի 2010 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ և հանդիպել ընկերության գլավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, դեսպանը շրջել է ընկերության գործառնական կենտրոններում և ծանոթացել աշխատակիցների հետ: Պրն. Յիրիկյանը ներկայացրել է ընկերության 2010 թվականի ձեռքբերումները և հաջորդ տարվա ծրագրերը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: Ընկերությունում կայացած հատուկ արարողության ընթացքում, դեսպան Կովալենկոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ` հումանիտար և մշակութային ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում Ռալֆ Յիրիկյանի ունեցած ներդրման համար: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին` 2005-ին մեկնարկած գործունեությունից մինչ օրս կորպորատիվ խորհրդանիշ դառնալու հարցում անձնական բացառիկ ներդրման համար: Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար առաջարկել է նորարարական լուծումներ, մատչելի և որակյալ ծառայություններ, որոնք հանդիսանում են ընկերության մրցակցային առավելությունը: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործող և մեծ հաջողության հասած ընկերության լավագույն օրինակն է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |