Փորձագետ. Հայուհիներին հիանալի ճաշակի զգացողություն է հատուկ

PanARMENIAN.Net - «Հայ աղջիկներն ու կանայք շատ գեղեցիկ, խնամված ու նորաձև են: Կարելի է ասել, որ Աստված նրանց ճաշակի զգացողություն է շնորհել: Իսկ եթե ինչ-որ տեղ դա այդպես չէ, ապա, դեպքերի մեծ մասամբ դա տեղի է ունենում ոչ թե կանանց, այլ հայկական շուկայի մեղքով, որը հաճախ է մեզ թելադրում, թե ինչ հագնել: Սակայն հայուհիները ցանկացած պայմաններում փորձում են հետևել իրենց»,- դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Նորաձևության հայկական խորհրդի անդամ, մոդելավորող, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:

Անցնող տարվա նորաձևության միտումների կապակցությամբ փորձագետը նշեց, որ հայ կանանց կյանքում նորաձևության յուրօրինակ հեղափոխություն դարձան կոկտեյլի շրջազգեստները: «2010 թվականի նորաձևությունն ավելի շատ անդրադարձավ աղջիկների վրա, քանի որ լայն տարածում գտան կոկտեյլի շրջազգեստները, որոնք շատ գեղեցիկ ու միևնույն ժամանակ պրակտիկ են: Այդ զգեստները մեր կանանց ավելի գրավիչ դարձրեցին»,- ընդգծեց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---