27 դեկտեմբերի 2010 - 19:22 AMT
2011 թվականին սպասվում են Հայաստանի խորհրդարանի խոսնակի և վարչապետի այցերը Մինսկ

Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերություններն ինտենսիվ կերպով զարգանում են: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխարենկոն: Դեսպանը նշեց քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` ավելացնելով, որ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականին սպասվող այցերը Բելառուս լրացուցիչ խթան կդառնան Երևանի ու Մինսկի միջև համագործակցության խորացման համար: Ստեպան Սուխարենկոն նշեց նաև, որ հաջորդ տարի ծրագրվում են նաև պաշտպանության, առողջապահության նախարարների այցերը Բելառուս, ինչպես նաև նախատեսվում է Երևանում միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր անցկացնել: